«Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա հունգարացուն հավակնում է «Նյուքասլը»: Անձամբ ֆուտբոլիստը, կցանկանար տեղափոխվել անգլիական ակումբ։
2022-23 մրցաշրջանում Սոբոսլայն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։