Դիդյե Դեշամ. «Կիլիան Մբապպեն արժանի է «Ոսկե գնդակին»»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն արժանի էր 2023 թվականի «Ոսկե գնդակին»:

«Մբապպեն արժանի է այս տարի «Ոսկե գնդակը» նվաճելուն»,- ասել է Դեշամը Telefoot-ին:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: