«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ամփոփել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը՝ Անգլիայի գավաթի եզրափակչում (2-1):
«Բոլորս էլ վրդովված ենք, դժվար է հասկանալ: Մենք ցանկանում էինք այլ կերպ ավարտել այս մրցաշրջանը։ Մենք առաջադիմել ենք, բայց, այնուամենայնիվ, չեմ կարող մրցաշրջանը հաջող անվանել, լավ մրցաշրջան էր: Հաջորդ անգամ մենք կփորձենք ավելի հեղինակավոր գավաթներ նվաճել,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» միակ գոլը խփել է 11մ․-ից Բրունո Ֆերնանդեշը։