«Բավարիան» համալրում կունենա

Պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրոն, ով ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից», տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա», հայտնում է Sky Sports-ը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի չեմպիոնը զգալի առաջընթաց է գրանցել 29-ամյա պաշտպանի հետ բանակցություններում։ Գերեյրոյի տրանսֆերով անձամբ է հետաքրքրված գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով պորտուգալացու հետ աշխատել է Դորտմունդում։

Ռաֆայելը «Բորուսիայի» գույները պաշտպանում է 2016 թվականից։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։