«Բավարիան» մոտ է Դեկլան Ռայսին գնելուն

Մյունխենի «Բավարիան» «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարում կարող է հաղթել «Արսենալին»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասը սոցցանցերում, գերմանական ակումբը մոտ է գործարքը վերջնական տեսքի բերելուն։

Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ «զինագործները» 24-ամյա ֆուտբոլիստի ֆավորիտներն են, սակայն «Բավարիան» ցանկանում է ամեն կերպ գնել Ռայսին: Տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 100 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։