«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվողին

«Արսենալը» ակտիվ բանակցություններ է վարում հարձակվող Ռեյս Նելսոնի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Football365-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև բանակցային գործընթացը թևակոխել է նոր փուլ։ Թիմի ղեկավարությունը հույսը դնում է ֆուտբոլիստի վրա։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է այս ամսվա վերջին:

Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։