Անգլիայի հավաքականի և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է նախորդ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդի խաղի մասին:
«Ես կասկած չունեմ, որ Էրիկ տեն Հագը մեծ ազդեցություն է ունեցել Մարկուսի առաջընթացի վրա: Ռեշֆորդը շատ ավելի լավ էր փոխանցում հնարավորությունները, նա հիանալի մարզավիճակում էր:
Բայց գլխավորը, որ ազդեց նրա վրա, Ռոնալդուի հեռանալն էր։ Կրիշտիանուից բաժանվելուց հետո Մարկուսը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր աստղը» – Շիրերի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Անցած մրցաշրջանում Ռեշֆորդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։