Երեք ֆուտբոլիստ լքել է «Վուլվերհեմփթոնը»

Ֆուտբոլիստներ Ժոաո Մոուտինյոն, Դիեգո Կոստան և Ադամա Տրաորեն լքել են «Վուլվերհեմփթոնը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մոուտինյոն և Տրաորեն «Վուլվերհեմփթոնում» հանդես են գալիս 2018 թվականից, չնայած Տրաորեն 2022 թվականին վարձավճարով հանդես է եկել «Բարսելոնայում»:

Կոստան նախկինում խաղացել է «Ատլետիկոյում» և «Չելսիում», նախքան անցած սեպտեմբերին «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելը: 2022/23 մրցաշրջանում նա Պրեմիեր Լիգայում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։