«Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են «Վալյադոլիդի» աջ պաշտպան Իվան Ֆրեսնեդայի ծառայություններով։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
18-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Լեգանեսում»: 2022/23 մրցաշրջանում իսպանացին «Վալյադոլիդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում և ստացել 3 դեղին քարտ։
Ֆրեզնեդայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: