Թեմմի Աբրահամը կարող է տեղափոխվել Անգլիա

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը կարող է տեղափոխվել «Էվերթոն»: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 31 մլն եվրո։ Հատկանշական է, որ Աբրահամին իտալացիները ձեռք են բերել «Չելսիից» 10 միլիոն եվրոյով։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 53 հանդիպման, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա անգլիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։