Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կհեռանա Մադրիդի «Ռեալից» 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ռեալը» ցանկանում է իր ջերմությունը հայտնել Էդեն Ազարի նկատմամբ և հաջողություն մաղթել նրան և նրա ամբողջ ընտանիքին այս նոր փուլում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Նշենք, որ 32-ամյա բելգիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում:
Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել «Չելսիում» և «Լիլում»: