Նասեր Ալ-Խելաիֆին շնորհակալություն է հայտնել Լիոնել Մեսսիին

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին շնորհակալություն է հայտնել հարձակվող Լիոնել Մեսսիին փարիզյան թիմում խաղալու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը կլքի ակումբը 2022/23 մրցաշրջանի ավարտին։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Լեո Մեսսիին Փարիզում անցկացրած երկու մրցաշրջանների համար: Հրաշալի էր տեսնել յոթ անգամ «Ոսկե գնդակը» Պարկ դե Պրենսում, երկու անընդմեջ Ֆրանսիայի առաջնություններ նվաճելը և մեր երիտասարդ ֆուտբոլիստներին ոգեշնչելը:

Նրա ներդրումը ՊՍԺ-ում և Լիգա 1-ում չի կարելի թերագնահատել, և մենք Լեոյին և նրա ընտանիքին մաղթում ենք ամենայն բարիք ապագայում», – Նասեր Ալ Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Portal Transfermarkt-ը Մեսսիի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայում»: