«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը բանակցություններ է վարում ղեկավարության հետ պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ երկու կողմերն էլ շահագրգռված են նոր համաձայնագրի ստորագրմամբ։
24-ամյա նորվեգացին «Արսենալում» է հանդես գալիս 2021 թվականի օգոստոսից։
Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։