Նեապոլի քաղաքապետ Գաետանո Մանֆրեդին հայտարարել է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին քաղաքի պատվավոր քաղաքացի է դառնալու։
«Սպալետտին սկուդետտոն վերցրեց մեծ պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ և սառնասրտությամբ: Խոսքը մեծ մարզչի մասին է, ով այնքան շատ բան է տվել այս քաղաքին։ Քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է նրան շնորհել պատվավոր քաղաքացու կարգավիճակ։ Մենք արդեն սկսել ենք ընթացակարգը»,- Մանֆրեդիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Նախկինում Սպալետտին ճանաչվել էր Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր իր պատմության մեջ։