«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը չի ցանկանում լքել թիմը

«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը հաստատել է, որ մտադիր է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

«Ես հիանալի հարաբերություններ ունեմ ղեկավարության և ակումբի հետ: Մենք բանակցել ենք և շատ մոտ ենք։ Ես գիտեմ իրավիճակը և իմ դերը թիմում։ Բոլորը ցանկանում են խաղալ և րոպեներ ստանալ խաղադաշտում, բայց ձեզ նաև պետք է ուժեղ կազմ՝ լավ մարդկանցով, ովքեր ամեն օր լավագույնս կտան մարզումների ժամանակ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Athletic-ը։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։