«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հայրը՝ Բադրի Կվարացխելիան, խոսել է որդու երազանքների ու նպատակների մասին։
«Նրա առաջնահերթ նպատակը առաջնության հաջորդ խաղն է՝ Չեմպիոնների Լիգան և ազգային հավաքականը։ Բայց նրա երազանքները, նրա հիմնական նպատակները Չեմպիոնների Լիգայում հաղթելն է, Մադրիդի «Ռեալում» խաղալն ու Վրաստանի հետ էլիտար միջազգային մրցաշարերի մասնակցելը։
Հիմա նա չի մտածում «Ռեալի» մասին, նրա գլխում միայն «Նապոլին» է»,- մեջբերում է corriere dello Sport-ը։