ESPN-ը հեռացրել է Լիոնել Մեսսիի հրաժեշտի գրառումը

ESPN-ը հեռացրել է գրառումը, որում հարձակվող Լիոնել Մեսսին հրաժեշտ է տվել ՊՍԺ-ին։ Լուրը տեղադրվել է ESPN-ի Futbol Argentina Twitter-ում, սակայն ավելի ուշ ջնջվել է:

Թե ինչու է հեռացվել գրառումը, հայտնի չէ։

35-ամյա արգենտինացու պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից՝ փարիզցիների կազմում անցկացրել է 74 հանդիպում, որոնցում խփել է 32 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մեսսիի գլխավոր հավակնորդներն են Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը և ՄԼՍ-ի «Ինտեր Մայամին», և չի բացառվում նաև «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը։