Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ակումբի և 30-ամյա ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, կողմերը երկարաձգել են պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
2022/23 մրցաշրջանում Գյոտցեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։