Քրիստոֆ Գալտիեն կլքի ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ առաջիկա օրերին ակումբը կսկսի նոր մարզիչ փնտրել։ Մասնագետի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

ՊՍԺ-ն մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 3-ին Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրում «Կլերմոնի» հետ։