ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն կհեռանա թիմից Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության ավարտից հետո։
Ինչպես հայտնի է դարձել Lequipe-ի լրագրողներին, 38-րդ տուրում «Կլերմոնի» հետ հանդիպումը վերջինը կլինի մասնագետի համար ակումբում։
Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի մարզչի հրաժարականի մասին։
Գալտեյի պայմանագիրը հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը, սակայն փարիզեցիների ղեկավարությունը որոշել է հեռացնել մասնագետին:
ՊՍԺ-«Կլերմոն» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։