Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Հարի Քեյնը կարող է համալրել ակումբը։
«Անկասկած, բոլորը մտածում են, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, բայց հիմա Քեյնը պատկանում է «Թոթենհեմին», և մենք պետք է հարգենք դա։ Նոր մրցաշրջանից մենք կունենանք թարմացված կազմ, որոշ ֆուտբոլիստներ կհեռանան, ինչ-որ մեկը պայմանագիր կկնքի։ Վստահ եմ, որ «Ռեալը» կդառնա էլ ավելի մրցունակ թիմ»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Քեյնի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։