Կենտրոնական հարձակվողի հետ պայմանագիր կնքելը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր առաջնահերթությունն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Ինչպես հայտնի է դարձել The Athletic-ի լրագրողներին, պոտենցիալ նորեկների շորթ լիստում են հայտնվել երեք հարձակվողներ։
Առաջնային տարբերակը «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելն է։
«Կարմիր սատանաների» հետաքրքրության ոլորտում են նաև Ռասմուս Հեյլունը (Ատալանտա) և Ռանդալ Կոլո-Մուանին (Ֆրանկֆուրտ «Այնտրախտ»)։