Իլկայ Գյունդողանը համաձայն է տեղափոխվել իսպանական գրանդ

Կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» և կտեղափխվի «Բարսելոնա»։

Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, «Բարսելոնան» նրան երեք տարվա պայմանագիր է առաջարկել և 32-ամյա կիսապաշտպանը տվել է իր համաձայնությունը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը։

Սպասվում է, որ Գյունդողանի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին կհայտարարվի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» խաղից հետո: