EUROPA LEAGUE. «Սևիլիա» – «Ռոմա» եզրափակիչում կլինի լրացուցիչ ժամանակ

Այս րոպեներին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Ֆերենց Պուշկաշի անվան ստադիոնում ընթանում է  Եվրոպա Լիգայի եզրափակիչ «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումը:

Կողմերի միջև հանդիպման 90 րոպեների ընթացքում գրանցվեց ոչ-ոքի 1-1 հաշիվը: Հանդիպման հաշիվը բացեց «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան՝ խաղի 34-րդ րոպեին:

Երկրորդ խաղակեսի սկզբում Ջանլուկա Մանչինին գրավեց սեփական դարպասը, հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով:

Այժմ ընթանում է խաղի լրացուցիչ ժամանակը: