LA LIGA. Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ (VIDEO)

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Սևիլիայի» դեմ:

Չնայած բազմաթիվ առաջատարների բացակայությանը հյուրերը կարողացան հաղթել 2-1 հաշվով:

Հանդիպման անդրանիկ գոլը հեղինակե տան տերերի հարձակվող Ռաֆա Միրը:

Մադրիդյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց բրազիլացի վինգեր Ռոդրիգո Գոյեսը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Հատկանշական է, նաև, որ հանդիպման վերջնամասում տան տերերը մնացին տասը հոգով՝ հեռացվեց Մարկոս Ակունյան:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակած 77 միավորով երկրորդն է, իսկ «Սևիլիան» 49 միավորով 10-րդ է:

Իսպանական Լա Լիգա.

«Սևիլիա» – «Ռեալ» 1:2 (1:1)

1:0 Ռաֆա Միր (3)
1:1 Ռոդրիգո (29)
1:2 Ռոդրիգո (69)