Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը մեծացրել է իր հետաքրքրությունը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հանդեպ, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է Լիոնել Մեսսիին մեկ մրցաշրջանի համար վճարել 500 միլիոն եվրո:
«Ալ-Հիլալը» ցանկանում է, որ Մեսսին հանդես գա Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն առաջնությունում, ուստի 35-ամյա արգենտինացին ռեկորդային առաջարկ է ստացել։
Նշվում է նաև, որ Մեսսին դեռ նախընտրում է վերադառնալ «Բարսելոնա»:
Հարձակվողն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մինչև մայիսի վերջ։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: