«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daily Mirror-ը:
Հրատարակության համաձայն՝ ֆուտբոլիստը դժգոհ է «Բավարիայում» տիրող իրավիճակից և ցանկանում է հեռանալ ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մանեն Մյունխենի «Բավարիային» միացել է 2022 թվականի ամռանը՝ կնքելով պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում նա 36 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։