Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնության կարգապահական կոմիտեն պաշտոնական կայքում հայտնել է, որ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին որակազրկվել է երկու խաղով։
24-ամյա մարոկկացին որակազրկվել է «Այաչոյի» կիսապաշտպան Թոմ Մանգանիի հետ Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի խաղում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։
Խաղը կայացել է մայիսի 13-ին և ավարտվել փարիզեցիների հաղթանակով՝ 5-0 հաշվով:
Հակիմին ու Մանգանին խաղավերջում հեռացվել են ոչ մարզական պահվածքի համար: Միջադեպի արդյունքում «Այաչիոյի» կիսապաշտպանը նույնպես որակազրկվել է երկու խաղով։