Ժոզե Մոուրինյո. «Չեմ մտածում հնարավոր եզրափակչի մասին, առավել ևս իմ ապագայի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՊՍԺի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին:

«Ես հիմա չեմ ուզում խոսել այդ մասին: Մեզ կարևոր խաղ է սպասվում, մտքերը միայն դրամասին են։ Չեմ էլ մտածում հնարավոր եզրափակչի մասին, առավել ևս՝ իմ ապագայի մասին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Record-ը։

Նշենք, որ այսօր «Ռոման» Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչում պատասխան հանդիպումը կանցկացնի Լևերկուզենի «Բայերի» հետ: Առաջին խաղում հռոմեացիները հաղթել են՝ 1-0 հաշվով։