«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է Լևերկուզենի «Բայեր» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։
Ջական տարեկան կստանա 2,2 մլն եվրո։ Համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառը: