«Էվերթոնը» շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ

«Էվերթոնը» շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ, հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ներդրումային 777 Partners հիմնադրամը 600 մլն ֆունտի առաջարկ է պատրաստում ակումբի գնման համար։

Ակումբի գնման մյուս հավակնորդը ամերիկյան MSP Sports Capital ընկերությունն է։

«Էվերթոնի» ներկայիս ղեկավարությունը մտածում է ակումբը որքան հնարավոր է շուտ վաճառելու մասին: Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։

«Էվերթոնի» ներկայիս սեփականատերը իրանցի և բրիտանացի գործարար Ֆարհադ Մոշիրին է, ով ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերել 2016 թվականի փետրվարին։