Դիվոկ Օրիգին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգին կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված են «Բեշիքթաշը», «Ֆեներբախչեն» և «Ալանյասպորը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը պատրաստ է ամռանը վաճառել ֆուտբոլիստին 15 մլն եվրոյի դիմաց։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։