«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալին» 4:0 հաշվով հաղթելուց հետո խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Ցանկանում ենք յուրաքանչյուր խաղում լինել դոմինանտ: Խոսեպ Գվարդիոլան ֆենոմենալ մարզիչ է. Նա հստակ գիտի, թե ինչպես հաղթել «Ինտերին»:
Հանդիպումը բարդ է լինելու. Թույլ թիմերը չեն հասնում եզրափակիչ. Մենք պետք է նրանց արժանին մատուցենք»,- ասել է Գրիլիշը:
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին։