ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերից հետո հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն և արգենտինացի ռմբարկու Լաուտարո Մարտինեսը, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին և պորտուգալացի Բեռնարդու Սիլվան: