«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հաջորդ մրցաշրջանում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ատլետիկոն»:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ցանկանում են 60 տոկոսով կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը, Ալբան պատրաստ չէ համաձայնվել այս պայմաններին, իսկ «Բարսելոնան» կարող է վաճառել պաշտպանին:
34-ամյա իսպանացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում Լա Լիգայում նա անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ալբայի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։