Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է մնալ ակումբում մինչև իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, նման կարծիք է հայտնել բրազիլացի ֆուտբոլիստի գործակալը՝ չնայած նրա՝ Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին լուրերին։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել էր երկրպագուների և ֆուտբոլիստների կողմից Վինիսիուսի նկատմամբ վերաբերմունքի մասին։
Նշենք, որ 22-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։