«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը խոսել է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանի խաղի մասին «Միլանի» դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում։
«Օնանան կարող է կրել տասը համարը, նա ինձ հիշեցնում է Էդերսոնին։ Նա անընդհատ ճնշման տակ է, բայց Անդրեն միշտ հանգիստ ու հավաքված տեսք ունի։
Նա կարող է ինչպես երկար, այնպես էլ կարճ փոխանցումներ տալ։ Ինձ դուր եկավ նրա խաղը: Նա ֆանտաստիկ դարպասապահ է»,- Ջերարդի խոսքը մեջբերում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը։