«Ինտերը» շուտով պաշտոնապես կհայտարարի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի հետ պայմանագրի երկարաձգման մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն պայմանավորվել են նոր գործարքի շուրջ, որը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Չալհանօղլուն «Ինտեր» է տեղափոխվել 2021 թվականի հուլիսին, ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։