Ռոբերտ Լևանդովսկին հաղթել է վերջին 14 մրցաշրջաններից 12-ում

Մայիսի 14-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» 4:2 հաշվով՝ նվաճելով առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Իր առաջին մրցաշրջանն անցկացնելով կատալոնական ակումբում՝ Ռոբերտ Լևանդովսկին առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

Այսպիսով, Լևանդովսկին չեմպիոնական տիտղոսը նվաճել է բարձրագույն դիվիզիոններում անցկացրած 14 մրցաշրջաններից 12-ում։

Ամեն ինչ սկսվեց 2009/10 մրցաշրջանում ֆուտբոլիստի հետ Լեհաստանի չեմպիոնական տիտղոսից: 2010 թվականին Լևանդովսկին տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որի հետ երկու անգամ նվաճեց Բունդեսլիգայի տիտղոսը, 2014-ից 2022 թվականներին նա խաղացել է «Բավարիայում», որի կազմում 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն։