«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Միլանի» (1:0) հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում:
Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, հայ ֆուտբոլիստը վնասել է ձախ ազդրի քառագլուխ մկանը։ Ֆուտբոլիստը բաց կթողնի «Ինտերի» հաջորդ հանդիպումը։ Մայիսի 21-ին «Ինտերը» կմրցի չեմպիոն «Նապոլիի» հետ:
Թե որքանով է լուրջ վնասվածքը, հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։