Էդեն Ազարը կարիերան շարունակելու այլ տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը բարդանում է նրանով, որ բելգիացի հարձակվողը չի ցանկանում հեռանալ մադրիդյան ակումբից։

Ազարը Մադրիդում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Բելգիացու գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։