«Բարսելոնան» վստահ է, որ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին:
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբն արդեն բանավոր համաձայնության է եկել 32-ամյա ֆուտբոլիստի հետ։ Գերմանացի ֆուտբոլիստը համաձայնել է միանալ «Բարսելոնային» մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը երեք տարվա պայմանագիր կնքելով:
«Մանչեսթեր Սիթին» Գյունդողանին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, սակայն կիսապաշտպանը ցանկանում է նոր մարտահրավեր նետել Մանչեսթերում յոթ տարի անց և հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում նա կխաղա «Կամպ Նոուում»:
«Մանչեսթեր իթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ավելի վաղ հույս էր հայտնել, որ Գյունդողանը կմնա ակումբում:
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից, նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։