«Արսենալը» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել թիմի պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ, հայտնում է RMC Sport-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Ակումբը բանակցություններ է սկսել երկարաձգելու համար, սակայն համաձայնություն դեռ չի գտնվել։
22-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել մարտին կայացած Եվրոպա Լիգայի «Սպորտինգի» դեմ խաղում և վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մնացած հատվածը։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։