Ալվարո Մորատան աջակցել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան աջակցել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը վնասվածքների պատճառով։

««Յուվենտուսին» պետք է դուրս գա Եվրոպայի Լիգայի եզրափակիչ՝ հաղթանակը Պոգբային նվիրելու համար։ Պոլը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ես անմիջապես զանգահարեցի նրան, երբ իմացա «Կրեմոնեզեի» դեմ խաղում մկանային վնասվածքի մասին։

Նա տխուր էր, բայց արդեն ամբողջությամբ կենտրոնացած էր շուտափույթ ապաքինման վրա։ Պոլը կվերադառնա ավելի ուժեղ և կհասնի իր նախկին մակարդակին՝ որպես աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը»,- ​​Մորատայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

Նշենք, որ Պոգբան և Մորատան միասին խաղացել են «Յուվենտուսում» 2014-ից 2016 թվականներին։