«Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն կշարունակի հանդես գալ թուրինյան ակումբում, ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
32-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս ամառ, սակայն պայմանագրում կա ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ, որն ակտիվանում է որոշակի ցուցանիշների հասնելու դեպքում։
Այս մրցաշրջանում Սանդրոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: