LA LIGA. «Բարսելոնան» հռչակվեց Իսպանիայի չեմպիոն (VIDEO)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Էսպանյոլի» հետ և հաղթեց՝ 4:2 հաշվով։ Առաջին կեսից հետո «Բարսելոնան» հաղթում էր 3-0 հաշվով, դուբլի հեղինակ էր դարձել Ռոբերտ Լևանդովսկին, ևս մեկ անգամ հաջողության էր հասել Ալեխանդրո Բալդեն: Ընդմիջումից հետո 8 րոպե անց աչքի ընկավ նաև Ժյուլ Կունդեն՝ հաշիվը դարձնելով 4-0: «Էսպանյոլը» խաղավերջում կարողացավ խուսափել խոշոր հաշվով պարտությունից:

«Բարսելոնան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալի» համար, որն ունի 71 միավոր։

Այսպիսով, «Բարսելոնան» իր պատմության մեջ 27-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

Իսպանական Լա Լիգա․

«Էսպանյոլ» – «Բարսելոնա» 2:4 (0:3)
0:1 Ռոբերտ Լևանդովսկի (11)
0:2 Ալեխանդրո Բալդե (20)
0:3 Ռոբերտ Լևանդովսկի (40)
0:4 Ժյուլ Կունդե (53)
1:4 Խավի Պուադո (73)
2:4 Խոսելու (90+2)