Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Ինչպես հաղորդում է Calciomercatoweb-ը, 35-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ թուրինյան թիմում ևս մեկ տարի մնալուն։ Մրցաշրջանի դժվար մեկնարկից հետո Դի Մարիան հարմարվել է Թուրինի կյանքին և հաջորդ մրցաշրջանում ցանկանում է հաղթել Ա Սերիան «Յուվենտուսի» հետ:
Արգենտինացի ֆուտբոլիստը իտալական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։