Հայտնի է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզչի անունը

Անգլիայի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն մարզչի անունը:

Իսպանացի մասնագետ Ունայ Էմերին ով գլխավորում է «Ասթոն Վիլլան»  ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ:

Մրցանակին հավակնում էին նաև Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»), Էդի Հաուն («Նյուքասլ») և Գարի Օ՛Նիլը («Բորնմուտ»)։