Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Քրիստիան Պուլիշիչի ապագայի մասին

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Կարծում եմ՝ Պուլիշիչը կհեռանա, այո։ Նա ցանկանում է իրեն կարևոր զգալ ակումբում և շատ խաղալ, իսկ «Չելսիում» դա տեղի չի ունենում»,- ասել է Ռոմանոն CBS Sports-ին տված հարցազրույցում:

Պուլիշիչը 24 տարեկան է, և նրա գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։

Հեղինակավոր transfermarkt պորտալի մասնագետները ամերիկացի ֆուտբոլիստին գնահատում են 32 միլիոն եվրո։