Մյունխենի «Բավարիան» առաջ է անցել մրցակիցներից «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի համար պայքարում:
Լրագրող Ռուբեն Ուրիայի կարծիքով՝ իսպանացի կիսապաշտպանի համար պայքարում գերմանական ակումբը առաջ է անցել Մադրիդի «Ռեալից»։
Ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, սակայն պարզ չէ, թե որ ակումբին է նա տալիս նախապատվությունը:
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Դանին երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ է դարձել: